01:04  ,  15 մարտի, 2022

ATP. Ջոկովիչը դարձյալ կբարձրանա առաջին տեղ, Մեդվեդեւը կնահանջի

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում շարունակվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում պարտվելու պատճառով ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երկուշաբթի կզիջի առաջին տեղը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում։

Մեդվեդեւը 6:4, 3:6, 1:6 պարտվել է աշխարհի 28-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին եւ սերբ Նովակ Ջոկովիչը կվերադարձնի առաջին ռակետի կարգավիճակը։

Մոնֆիսը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց աշխարհի առաջին ռակետի։

Դասակարգման աղյուսակում առաջին տեղը պահպանելու համար Մեդվեդեւը պետք է հասներ առնվազն քառորդ եզրափակիչ։ Նա առաջին շաբաթն է առաջին տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում