01:43  ,  14 մարտի, 2022

«Ինտերն» ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1 հաշվով։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բրազիլացի պաշտպան Բրեմերը։ «Ինտերի» պատասխան գոլն ավելացված ժամանակում խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերը» (28 խաղ) 59 միավորով մնաց երրորդ տեղում եւ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» (29 խաղ) հետ է 2 միավոր։ «Տորինոն» (28 խաղ) 11-րդն է՝ 35 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Բրեմեր, 12 - Ալեքսիս Սանչես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս