23:41  ,  13 մարտի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Արմինիայի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

21-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Մարիուս Վոլֆը։

«Բորուսիան» 25 խաղից հետո 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» (26 խաղ) հետ է 7 միավոր։ «Արմինիան» 15-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Արմինիա»՝ 1։0 (տեսանյութ)

Մարիուս Վոլֆ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում