23:06  ,  13 մարտի, 2022

«Ռոմային» պարտությունից փրկեց Պելեգրինիի գոլն ավելացված ժամանակում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոմանան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուդինեզեի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի գոլը ավելացված ժամանակում։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկված էր։

«Ռոման» 48 միավորով 5-րդ տեղում է, «Ուդինեզեն» 14-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 1։1 (տեսանյութ)

Նաուել Մոլինա, 15 - Լորենցո Պելեգրինի, 90+4, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում