22:42  ,  13 մարտի, 2022

«Արսենալը» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան Գանան ներկայացնող կիսապաշտպան Թոմաս Փարձին եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

26 խաղից հետո «Արսենալը» 51 միավորով չորրորդն է, «Լեսթեր Սիթին» նույնպես անցկացրել է 26 հանդիպում եւ 12-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0 (տեսանյութ)

Թոմաս Փարթի, 11, Ալեքսանդր Լյակազեթ, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս