21:29  ,  13 մարտի, 2022

«Բետիսը» պարտության մատնեց «Աթլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բետիսը» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 20-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։ 80-րդ րոպեին հեռացվեց «Բետիսի» ֆրանսիացի հարձակվող Նաբիլ Ֆեկիրը։

«Բետիսը» 49 միավորով չորրորդն է եւ 2 միավոր է հետ է երրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյից»։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 40 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկ»՝ 1։0 (տեսանյութ)

Բորխա Իգլեսիաս, 20

Հեռացում՝ Նաբիլ Ֆեկիր («Բետիս»), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում