Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Պորտուգալացի հարձակվող Բեբեն 46-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ «Սեւիլիային» պարտությունից փրկեց դանիացի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնիի գոլը 63-րդ րոպեին։
«Սեւիլիան» 56 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալյեկանոն» 13-րդն է՝ 32 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)
Բեբե, 46 - Թոմաս Դիլեյնի, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում