14:12  ,  13 մարտի, 2022

Ինդիան Ուելս․ Կարեն Խաչանովը պարտվեց՝ 0։6, 3։6

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը (աշխարհի 26-րդ ռակետ) մրցեց ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի (43-րդ ռակետ) հետ եւ պարտություն կրեց 0։6, 3։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 18 րոպե։

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը երկրորդ շրջանում 6։3, 6։2 հաշվով հաղթեց չեխ Թոմաշ Մախաչին եւ հաջորդ շրջանում կմրցի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։

Ռուսաստանցի թենիսիստները հանդես են գալիս չեզոք մարզիկի կարգավիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով