23:22  ,  12 մարտի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 3։2, Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

Մանչեսթերյան թիմին հաղթանակ բերեց 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը։

«Մանչեսթեր Յունայթեդը» (29 խաղ) 50 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» (27 խաղ) 7-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 3։2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 12, 38, 81 - Հարի Քեյն, 35, 11մ, Հարի Մագուայր, 72, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս