22:52  ,  12 մարտի, 2022

Մորատայի դուբլը նպաստեց «Յուվենտուսի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Սամպդորիայի» ճապոնացի պաշտպան Մայա Յոսիդան։

«Յուվենտուսը» 56 միավորով չորրորդ տեղում է, «Սամպդորիան» 16-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)

Աբդելհամիդ Սաբիրի, 84 - Մայա Յոսիդա, 23, ինքնագոլ, Ալվարո Մորատա, 34, 11մ, 88

Չիրացրած 11մ՝ Անտոնիո Կանդրեւա («Սամպդորիա»), 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում