20:29  ,  12 մարտի, 2022

«Բավարիային» պարտությունից փրկեց Լեւանդովսկու գոլը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ «Բավարիային» պարտությունից փրկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլը։

«Բավարիան» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը 2 խաղ քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 5-րդն է՝ 44 միավոր։

Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող «Ֆրայբուրգը», որն ընդունեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 1։1 (տեսանյութ)

Կրիստոֆ Բաումգարտներ, 32 - Ռոբերտ Լեւանդովսկի, 45+3

«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։2 

Վինչենցո Գրիֆո, 7, 44, Նիկո Շլոտերբեկ, 87 - Մաքս Կրուզե, 52, Մաքսիմիլիան Առնոլդ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում