18:23  ,  12 մարտի, 2022

«Լիվերպուլն» ուժեղ էր «Բրայթոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

19-րդ րոպեին հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, 61-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Լիվերպուլը» (28 խաղ) 66 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (28 խաղ) հետ է 3 միավոր։ «Բրայթոնը» (28 խաղ) 13-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 19, Մոհամեդ Սալահ, 61, 11մ

«Բրենթֆորդ» - «Բարնլի»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս