01:56  ,  12 մարտի, 2022

«Աթլետիկոն» հաղթեց «Կադիսին» եւ առաջ անցավ «Բարսելոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում խաղաց «Կադիսի» հետ եւ  առավելության հասավ 2։1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի եւ արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլի գոլերը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին։

«Աթլետիկոն» 51 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը 2 խաղ քիչ է անցկացրել։ «Կադիսը» 18-րդ տեղում է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Աթլետիկո» - «Կադիս»՝ 2։1 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 3, Ռոդրիգո Դե Պաուլ, 68 - Ալվարո Նեգրեդո, 45

Հեռացում՝ Խավի Սերանո («Աթլետիկո»), 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English