18:26  ,  11 մարտի, 2022

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Մրցանակին հավակնում էին նաեւ պաշտպաններ Բեն Մին («Բարնլի»), հարձակվողներ Չե Ադամսը («Սաութհեմփթոն»), Ռայան Ֆրեյզերը («Նյուքասլ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ») եւ Վիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս»)։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Էդի Հաուն  («Նյուքասլ», 3 հաղթանակ 4 խաղում)։

Մրցանակին հավակնում էին նաեւ Միկել Արտետան («Արսենալ», 3 հաղթանակ 3 խաղում), Ռալֆ Հազենհյուտլը («Սաութհեմփթոն», 3 հաղթանակ 4 խաղում), եւ Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 4 հաղթանակ 4 խաղում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English