23:48  ,  10 մարտի, 2022

ԵԼ․ «Սեւիլիան» հաղթեց «Վեստ Հեմին» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիան» ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց մարոկկացի հարձակվող Մունիր Էլ-Հադադին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Մունիր Էլ-Հադադի, 60

 «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Բրագա» (Պորտուգալիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 00։00

 «Ատալանտա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 00։00

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով