19:26  ,  10 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։

Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ Արքայական ակումբը 3։1 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիական ՊՍԺ-ին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (3 գոլ), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։ 

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 7։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 21, 11մ, 23, Սերժ Գնաբրի, 31, Թոմաս Մյուլեր, 54, 83, Լերոյ Սանե, 85 - Մաուրիտս Կերգոր, 70

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)

Լաուտարո Մարտինես, 61

Հեռացում՝ Ալեքսիս Սանչես («Ինտեր»), 63, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 5։0)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Քարիմ Բենզեմա, 61, 76, 78 - Կիլիան Մբապե, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս