16:21  ,  10 մարտի, 2022

Մեսին 15 տարում առաջին անգամ գոլ չխփեց ՉԼ-ի 1/8 եզրափակիչում

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 15 տարում առաջին անգամ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

Փարիզյան ակումբը երկու հանդիպումների արդյունքում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1։0, 1։3

Նախորդ անգամ Մեսին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ չէր խփել 2007թ․ փետրվարին «Լիվերպուլի» հետ դիմակայությունում (1։2, 0։1)։ «Բարսելոնան» դուրս էր մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում