12:20  ,  10 մարտի, 2022

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան 4 հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման (3 գոլ), Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (3 գոլ), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։ 

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 7։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 21, 11մ, 23, Սերժ Գնաբրի, 31, Թոմաս Մյուլեր, 54, 83, Լերոյ Սանե, 85 - Մաուրիտս Կերգոր, 70

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)

Լաուտարո Մարտինես, 61

Հեռացում՝ Ալեքսիս Սանչես («Ինտեր»), 63, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 5։0)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Քարիմ Բենզեմա, 61, 76, 78 - Կիլիան Մբապե, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով