00:46  ,  10 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել է պորտուգալական «Սպորտինգին»։ Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել։

Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել 5։0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» Մադրիդում մրցում է Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ի հետ։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է փարիզյան թիմը։

39-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գոլի հեղինակ էր դարձել նաեւ առաջին խաղում։

Ընդմիջում է։

Փարիզում 1։0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 5։0)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0։1 (առաջին խաղ՝ 0։1)

Կիլիան Մբապե, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս