22:01  ,  9 մարտի, 2022

ԵԱ Մ23․ Հայաստանը նվաճեց 3 մեդալ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը պայքարն ավարտեց երեք բրոնզե մեդալով:

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Մինասյանը (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) եւ Շանթ Խաչատրյանը (72 կգ):

60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Տիգրան Մինասյանը մրցեց Հունգարիան ներկայացնող Կրիստիան Կեչկեմետիի եւ հաղթեց 7:6 հաշվով:

67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:6 հաշվով առավելության հասավ իտալացի Իգնացիո Սանֆիլիպոյի նկատմամբ:

Հայաստանի երրորդ բրոնզե մեդալը նվաճած Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով գեղեցիկ հաղթանակ տարավ հունգարացի Աթիլա Թամաշ Թոեշմագիի նկատմամբ (8:2):

23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 9 ըմբիշով.

55 կգ` Ազատ Սեդրակյան

60 կգ` Տիգրան Մինասյան

63 կգ` Վլադիմիր Հարոյան

67 կգ` Սահակ Հովհաննիսյան

72 կգ` Շանթ Խաչատրյան

77 կգ` Աշոտ Կիրակոսյան

82 կգ` Գագիկ Հակոբյան

87 կգ` Գևորգ Թադևոսյան

97 կգ` Հայկ Խլոյան

Մինչեւ 23 տարեկաններ Եվրոպայի առաջնությունում մարտի 11-ից պայքարը կսկսեն ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականից կմասնակցեն․  57 կգ՝ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս