09:40  ,  9 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Բավարիան» ռեկորդ է բարելավել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հանդես կգա 20-րդ անգամ։

«Բավարիան» բարելավել է իր ռեկորդը։ Ոչ մի այլ ակումբ այդքան հաճախ դուրս չի եկել այս մրցաշարի քառորդ եզրափակիչ, հաղորդում է Opta-ն։

Երկրորդ տեղում է «Բարսելոնան», որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղացել է 18 անգամ։

«Բավարիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ավստրիական «ՌԲ Զալցբուրգին» հաղթել էր 7։1 հաշվով։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում