09:01  ,  9 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 9-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կընդունի պորտուգալական «Սպորտինգին»։ Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել 5։0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» Մադրիդում կմրցի Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ի հետ։

Փարիզում 1։0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 5։0)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00։00 (առաջին խաղ՝ 0։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս