01:57  ,  9 մարտի, 2022

ՉԼ․ «Բավարիան» ու «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչում են (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Լիվերպուլը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

«Բավարիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց ավստրիական «ՌԲ Զալցբուրգին» եւ առավելության հասավ 7։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս մրցաշարում 5-րդ անգամ 3 գոլ խփեց 1 խաղում։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ու գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։

Ավստրիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Անգլիական «Լիվերպուլը» տանը խաղաց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։ 61-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 2 րոպե անց երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Լիվերպուլն» առաջին խաղում հաղթել էր 2։0 հաշվով եւ շարունակում է պայքարը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 7։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 21, 11մ, 23, Սերժ Գնաբրի, 31, Թոմաս Մյուլեր, 54, 83, Լերոյ Սանե, 85 – Մաուրիտս Կերգոր, 70

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)

Լաուտարո Մարտինես, 61

Հեռացում՝ Ալեքսիս Սանչես («Ինտեր»), 63, երկրորդ դեղին քարտ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս