00:53  ,  9 մարտի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի առաջին երկու պատասխան հանդիպումները։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունել է ավստրիական «ՌԲ Զալցբուրգին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 5-րդ անգամ է Չեմպիոնների լիգայում խաղում երեք գոլ խփում։

Աչքի է ընկել նաեւ Սերժ Գնաբրին։

Անգլիական «Լիվերպուլը» տանը խաղում է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։ Գոլ չի գրանցվել։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Բավարիա» (Գերմանիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4։0 (առաջին խաղ՝ 1։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 21, 11մ, 23, Սերժ Գնաբրի, 31

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 2։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում