01:53  ,  8 մարտի, 2022

«Տոտենհեմը» ոչ մի հնարավորություն չտվեց «Էվերտոնին»՝ 5։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

«Տոտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը։ Սեփական դարպասը գրավեց «Էվերտոնի» անգլիացի պաշտպան Մայքլ Քինը։

«Տոտենհեմը» (26 խաղ) 45 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմին» (28 խաղ) եւ 7-րդն է։ «Էվերտոնը» (25 խաղ) 17-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 5։0 (տեսանյութ)

Մայքլ Քին, 14, ինքնագոլ, Սոն Հին Մին, 17, Հարի Քեյն, 37, 55, Սերխիո Ռեգիլոն, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում