12:04  ,  7 մարտի, 2022

ATP․ Ռուսաստանցի թենիսիստներն առանց դրոշի (ֆոտո)

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է թենիսիստների դասակարգման աղյուսակը։ Առաջին տեղում է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Կարեն Խաչանովը 25-րդ տեղից նահանջել է 26-րդ տեղ։

Ռուսաստանցի թենիսիստները զրկվել են դրոշով ներկայանալու իրավունքից։ Պատճառը ռուսական զորքերի ներխուժումն է Ուկրաինա։

ATP Rankings․ մարտի 7

1 (1)    Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 8615 միավոր

2 (2)    Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8465

3 (3)    Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7515

4 (4)    Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6515

5 (5)    Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 6325

6 (7)    Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 4928

7 (6)    Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4590

8 (8)    Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 3915

9 (9)    Ֆելիքս Օժյե-Ալյասիմ (Կանադա)՝ 3883

10 (11) Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3495

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում