11:18  ,  7 մարտի, 2022

Հայ աթլետները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում (ֆոտո)

Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել է նաեւ Հայաստանի թիմը։

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 26 սմ արդյունքով նվաճել է հաղթողի կոչումը։

Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500մ վազքում նվաճել է արծաթե մեդալը։ Նա մրցատարածությունը հաղթահարեց 3.46  րոպեում:

Թիմը Թուրքիա էր մեկնել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս