02:01  ,  7 մարտի, 2022

«Աթլետիկոն» պարտության մատնեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բետիսի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Մադրիդյան թիմից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը։

«Աթլետիկոն» 48 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» եւ չորրորդն է։ «Բետիսը» նահանջեց 5-րդ տեղ՝ 46 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 1։3 (տեսանյութ)

Կրիստիան Տելյո, 45+5 - Ժոաու Ֆելիշ, 2, 61, Տոմա Լեմար, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով