01:46  ,  7 մարտի, 2022

«Միլանը» հաղթեց «Նապոլիին» Ժիրուի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Նապոլիին» եւ պարտության մատնեց 1։0 հաշվով։ Հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Միլանը» 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նապոլին» երրորդն է՝ 57 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում