Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Նապոլիին» եւ պարտության մատնեց 1։0 հաշվով։ Հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։
«Միլանը» 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նապոլին» երրորդն է՝ 57 միավոր։
Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր
«Նապոլի» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)
Օլիվյե Ժիրու, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում