21:10  ,  6 մարտի, 2022

«Բարսելոնան» պարտության մատնեց «Էլչեին»՝ բարձրանալով երրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էլչեին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսը։ Չավիի գլխավորած թիմից 60-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Կատալոնական ակումբի հաղթական գոլը 84-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնան» (26 խաղ) 48 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բետիսը» (26 խաղ) նահանջեց չորրորդ տեղ՝ 46 միավոր։ «Էլչեն» (27 խաղ) 14-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էլչե» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆիդել Չավես, 44 - Ֆերան Տորես, 60, Մեմֆիս Դեպայ, 84, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում