19:55  ,  6 մարտի, 2022

«Արսենալի» հաղթանակը՝ 3։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Ութֆորդին» եւ հաղթեց 3։2 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։

«Արսենալը» (25 խաղ) 48 միավորով չորրորդն է, «Ուոթֆորդը» (27 խաղ) նախավերջինն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 2։3 (տեսանյութ)

Կուչո Էրնանդես, 11, Մուսա Սիսոկո, 87 - Մարտին Էդեգոր, 5, Բուկայո Սակա, 30, Գաբրիել Մարտինելի, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս