19:29  ,  6 մարտի, 2022

«Կադիսը» հաղթեց, Հարոյանը հայտավորված չէր խաղին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Կադիսն» ընդունեց «Ռայո Վալյեկանոյին», որը 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց Լա Լիգայում։

«Կադիսին» 2։0 հաշվով հաղթանակ բերեցին իսպանացի կիսապաշտպան Ռուբեն Ալկարասի եւ մարոկկացի հարձակվող Ուսամա Իդրիսիի գոլերը։

Հայաստանի հավաքականի եւ «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածք ունի եւ հայտավորված չէր խաղին։

«Կադիսը» 24 միավորով 18-րդն է, «Ռայո Վալյեկանոն» 13-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Կադիս» - «Ռայո Վալյեկանո»՝ 2։0 (տեսանյութ)

Ռուբեն Ալկարաս, 55, Ուսամա Իդրիսի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում