14:18  ,  6 մարտի, 2022

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մարտի 6-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 1․40 է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․50, ոչ ոքի արդյունքինը՝ 4․80 գործակցով։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Մանչեսթեր Սիթին» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդն է՝ 47 միավոր։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում