01:41  ,  6 մարտի, 2022

«Լացիոյի» առավելությամբ՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում հռոմեական «Լացիոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 3։0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն եւ բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։

«Լացիոն» 46 միավորով 7-րդն է, «Կալյարին» 17-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Կալյարի» - «Լացիո»՝ 0։3 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 19, 11մ, Լուիս Ալբերտո, 42, Ֆելիպե Անդերսոն, 62

Հեռացում՝ Ադամ Մարուշիչ («Լացիո»), 89, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում