23:24  ,  5 մարտի, 2022

«Լիվերպուլին» հաղթանակ բերեց Մանեի գոլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 27-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Լիվերպուլը» (27 խաղ) 63 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (27 խաղ)։ «Վեստ Հեմը» (28 խաղ) 5-րդն է՝ 45 միավոր։

Հանդիպումից առաջ անցկացվել է Ուկրաինային նվիրված միջոցառում՝ խաղաղության կոչով։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում