22:56  ,  5 մարտի, 2022

«Ռոման» հաղթեց «Ատալանտային», Մխիթարյանը հեռացվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ատալանտայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

32-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։

Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Ավելացված ժամանակում նա ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց։

«Ռոման» (28 խաղ) 47 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Ատալանտան» (27 խաղ) նույնքան միավորով նահանջեց 6-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 1։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 32

Հեռացումներ․ Հենրիխ Մխիթարյան, 90+6, երկրորդ դեղին քարտ - Մարտեն դե Ռոն, 90+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում