20:54  ,  5 մարտի, 2022

«Չելսին» խնդիրներ չունեցավ՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավոր թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը եւ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

«Չելսին» 53 միավորով երրորդն է, «Բարնլին» 18-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարնլի» - «Չելսի»՝ 0:4 (տեսանյութ)

Ռիս Ջեյմս, 47, Կայ Հավերց, 52, 55, Կրիստիան Պուլիշիչ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում