18:22  ,  5 մարտի, 2022

«Լեսթեր Սիթին» ուժեղ էր «Լիդս Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լեսթեր Սիթին» ընդունեց «Լիդս Յունայթեդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը։

25 խաղից հետո «Լեսթեր Սիթին» 33 միավորով 10-րդ տեղում է։ «Լիդս Յունայթեդը» 27 խաղում վաստակել է 23 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 67

«Աստոն Վիլա» - «Սաութհեմփթոն»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Բարնլի» - «Չելսի»՝ 19։00

«Նյուքասլ» - «Բրայթոն»՝ 19։00

«Նորվիչ» - «Բրենթֆորդ»՝ 19։00

«Վուլվերհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 19։00

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում