01:37  ,  5 մարտի, 2022

«Ինտերը» խնդիրներ չունեցավ, Մարտինեսի հեթ-տրիկն ու Ջեկոյի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց հետնապահ «Սալերնիտանային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, երկու գոլ խփեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

27 խաղից հետո «Ինտերը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» ու «Միլանը» 57-ական միավորով հաջորդ երկու տեղերում են։ «Սալերնիտանան» վերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ինտեր» - «Սալերնիտանա»՝ 5։0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 22, 40, 56, Էդին Ջեկո, 64, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով