17:15  ,  4 մարտի, 2022

Վահան Բիչախչյան. Հենոն լեգենդ է, շատ բան եմ սովորել նրանից

Հենոն լեգենդ է ինձ համար, շատ բան եմ սովորել նրանից խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

«Հենրիխ Մխիթարյանն իր անցած ճանապարհով օրինակ է եղել բոլորիս համար: Շատ բան ենք սովորել նրանից խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս:

Ուրախ եմ, որ կարողացել եմ մարզվել, խաղալ նրա հետ նույն հավաքականի կազմում: Իհարկե, կցանկանայի ավելի շատ եւ երկար խաղալ նրա հետ:

Հենոն լեգենդ է ինձ համար: Շնորհակալ եմ մեզ պարգեւած լավ պահերի եւ հույզերի համար»,- ասաց Վահան Բիչախչյանը: 

Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով