16:51  ,  4 մարտի, 2022

Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաները կհամագործակցեն (ֆոտո)

Հայաստանի և Քաթարի մարմնամարզության ֆեդերացիաները կնքել են համագործակցության հուշագիր:  

Երկու երկրների մարմնամարզության ֆեդերացիաների համագործակցության նոր փուլի նպատակն է առավել զարգացնել մարզաձևերը երկու երկրներում, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին Քաթարի պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Քաթարի Օլիմպիական Կոմիտեի ըմբշամարտի տեխնիկական կոմիտեի ղեկավար Վարդան Ղազարյանը, որի անմիջական ջանքերով տեղի ունեցավ միջոցառումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում