Անսպասելի էր Հենրիխ Մխիթարյանի որոշումը: Նրա հեռանալը, միանշանակ, դրական ազդեցություն չի ունենա հավաքականի համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ղազախստանից ասաց Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։
«Անսպասելի էր Հենրիխ Մխիթարյանի որոշումը, բայց նա բոլորից լավ գիտի՝ որն է ճիշտ իր համար: Մենք միայն կարող ենք հարգել եւ հաջողություն մաղթել նրան իր հետագա ակումբային կարիերայում: Հենրիխ Մխիթարյանի հեռանալը միանշանակ հավաքականի վրա դրական չի ազդի»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:
Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում