09:37  ,  4 մարտի, 2022

Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդները հեռացվեցին միջազգային մրցումներից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) որոշմամբ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդները զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից մինչեւ հաջորդ որոշում, հաղորդում է IWF-ի մամուլի ծառայությունը։ Այդ երկրներում չեն անցկացվի ծանրամարտի միջազգային մրցաշարեր։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

IWF-ն Ուկրաինայի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին կհատկացնի ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն աշխարհի առաջնություններին պատրաստվելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English