17:42  ,  3 մարտի, 2022

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն խաղացողի եւ մարզիչի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան փետրվարին Անգլիայի առաջնությունում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ներկայացրել է ամսվա լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի մրցանակների հավակնորդներին։

Լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են Միկել Արտետան («Արսենալ», 3 հաղթանակ 3 խաղում), Ռալֆ Հազենհյուտլը («Սաութհեմփթոն», 3 հաղթանակ 4 խաղում), Էդի Հաուն  («Նյուքասլ», 3 հաղթանակ 4 խաղում) եւ Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 4 հաղթանակ 4 խաղում)։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են պաշտպաններ Բեն Մին («Բարնլի») ու Ժոել Մատիպը («Լիվերպուլ»), հարձակվողներ Չե Ադամսը («Սաութհեմփթոն»), Ռայան Ֆրեյզերը («Նյուքասլ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ») եւ Վիլֆրիդ Զահան  («Քրիսթալ Փելաս»)։

Քվեարկությունը Պրեմիեր լիգայում կայքում կտեւի մինչեւ մարտի 7-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով