15:51  ,  3 մարտի, 2022

Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանը եզրափակիչում են

Հայաատանի հավաքականի երեք ներկայացուցիչ դուրս է եկել Դոհայում մարտի 2-ից մեկնարկած սպորտային մարմնամարզության  աշխարհի գավաթի հերթական փուլի մրցաշարի եզրափակիչ։

Նժույգ թափեր վարժությունում առաջին տեղով եզրափակիչում է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը։ Օղակների վարժության եզրափակիչում են  Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Վահագն Դավթյանը որակավորման փուլում լավագույն արդյունքն է ցույց տվել։

Մարտի 3-ին տեղի կունենա հենացատկի վարժության որակավորման փուլը, որին կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Եզրափակիչները տեղի կունենան մարտի 4-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված  աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում զբաղեցրել էր առաջին տեղը ( 14.983 միավոր)։

Կոտբուսում Հայաստանի հավաքականից մեդալակիր էր դարձել Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։ Օղակների վարժությունում Դավթյանը 14.600 միավորով երկրորդն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում