Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ, IPC) արգելեց Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա, օլիմպիական զինադադարի խախտումը։
Մեկ օր առաջ ՄՊԿ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները կարող են մասնակցել Պեկինի Խաղերին չեզոք կարգավիճակում, օլիմպիական դրոշով։
Պեկինի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-ից 13-ը, բիաթլոնում, լեռնադահուկային, դահուկային սպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեյում եւ անվասայլակով քյորլինգում կվիճարկվի մեդալների 78 հավաքածու։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում