00:32  ,  3 մարտի, 2022

Ռուսաստանի եւ Բելառուսի ըմբիշները հեռացվեցին միջազգային մրցումներից

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (Ըմբշամարտի միավորված աշխարհ, UWW) Բյուրոն, հետեւելով Միազգային օլիմպիական կոմիտեի առաջարկներին, Ռուսաստանի եւ Բելառուսի ըմբիշներին հեռացրել է միջազգային մրցումներից Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով։

Երկու երկրներն էլ զրկվել են միջազգային մրցումներ անցկացնելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության կայքը։

Ավելի վաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականն արդեն հրաժարվել էր մասնակցել մարտի 7-ից 13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում