11:44  ,  2 մարտի, 2022

Պրեմիեր լիգա․ Ջեյմի Վարդիի ռեկորդը

«Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղում «Բարնլիի» դարպասը խփած գոլի շնորհիվ սահմանել է Պրեմիեր լիգայի ռեկորդ։

35-ամյա ֆուտբոլիստը 94-րդ գոլն է խփել Անգլիայի առաջնությունում 30 տարեկան դառնալուց հետո։

«Լեսթեր Սիթին» «Բարնլիին» հաղթել է 2։0 հաշվով։

Նախորդ ռեկորդակիրը անգլիացի հարձակվող Իան Ռայթն էր, որը 93 գոլ է խփել Պրեմիեր լիգայում 30 տարեկանից հետո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վարդին մասնակցել է 17 հանդիպման, խփել 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում