01:38  ,  2 մարտի, 2022

«Լեսթեր Սիթին» հաղթեց Մեդիսոնի եւ Վարդիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ հաղթեց 2։0 հաշվով։

Վերջին րոպեներին «Բարնլիի» դարպասը գրավեցին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը եւ անգլիացի հարձակվող Ջեյմս Վարդին, որը կատարել էր նաեւ գոլային փոխանցում։

«Լեսթեր Սիթին» (24 խաղ) 30 միավորով 13-րդն է, «Բարնլին» (25 խաղ) 18-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բարնլի» - «Լեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 82, Ջեյմս Վարդի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով